modal-call
+374 33-25-01-25

Պայմաններ

Stomex.am -ը ապրանքների առաքումը իրականացվում է համակարգում գրանցված խանութներից դեպի գնորդի կողմից նշված հասցե։ 
Խորհուրդ ենք տալիս գրանցվել stomex.am կայքում և դառնալ մեր բաժանորդը, ինչը հնարավորություն կտա Ձեզ`

  • ամեն անգամ չլրացնել Ձեր տվյալները պատվերը տալուց առաջ
  • տեսնել նախկինում արված պատվերների պատմությունը
  • հետևել պատվիրված ապրանքների կարգավիճակին
  • կուտակել միավորներ ամեն գնված ապրանքի դիմաց և օգտագործել դրանք հետագա գնումների ժամանակ 
    (Stomex.am -ի կողմից բոնուսային համակարգը ակտիվացնելուն պես)

Առաքման եղանակներն ու ժամկետները

Պատվերների առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝

Առաքման արժեքը Երևանում - 400 դրամ։

    Պատվերները առաքվում են պատվերի տրման նույն կամ հաջորդ (աշխատանքային) օրվա ընթացքում։

Երևանից դուրս պատվերների դեպքում մեր աշխատակիցները կկապնվեն Ձեզ հետ և կտրամադրեն մանրամասն ինֆորմացիա։

    Բոլոր կարևոր հանգամանքների առկայության դեպքում, 
    խնդրում ենք նախապես տեղեկացնել պատվերի ձևակերպման ժամանակ (նշումներ բաժնում)։


Պատվերները զանգի միջոցով ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-18:00-ը, բացի կիրակի օրերից:
Պատվերները կայքի միջոցով ընդունվում են ամեն օր` 24 ժամ:

Առաքումը իրականացվում է ամեն օր` ժամը 10:00-21:00-ը, բացի կիրակի օրերից: 
Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: 
Այդ դեպքում Ձեզ անպայման կտեղեկացնենք առաքման ժամկետի փոփոխության մասին:

Գնորդի համառոտ ուղեցույց

1.  Գնորդի կողմից պատվերի և արժեքի հաստատում/ուղարկում:

2.  Համակարգի կողմից պատվերի և արժեքի հաստատում կայքի/զանգի միջոցով:

3.  Պատվերի առաքում դեպի պատվիրատուի կողմից նախապես նշված հասցե:

4.  Նախապես հաստատված գումարի վճարում գնորդի կողմից:


Կայքից գնումներ կատարելով դուք համաձայնվում եք ներքոնշյալ դրույթներն։

1.       Կազմակերպությունը պարտավորվում է պատվիրատուի պատվերով, առաքել պատվիրատուի կողմից պատվիրված ապրանքները նույն կամ հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում (10:00 - 21:00), պատվիրատուի կողմից նշված հասցեով։

2.       Ապրանքներին կից տրվում է գործընկեր կազմակերպությունների կողմից տրվող ՀԴՄ կտրոն որում նշված գումարի և առաքման վճարի ամբողջական վճարումից հետո, պատվերը համարվում է առաքված, որը հաստատվում է պատվիրատուի ստորագրությամբ կազմակերպության բլանկում։

3.       Կազմակերպությունը պատասխանատվություն է կրում առաքման որակի, սահմանված ժամկետի և առաքման ընթացքում ապրանքների պահպանման, նյութական վնասի համար: 

4.       Բոլոր պատվիրված ապրանքները և պատվերի տվյաները պահպանվում են Stomex համակարգում և հանդիսանում ենք հիմք վիճելի իրավիճակներում։

5.       Կազմակերպությունը առաքումն իրականացնելուց առաջ ստուգում է գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրած ապրանքների պահպանման ժամկետները, սակայն կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում պատվիրված ապրանքների որակի և այլ թերությունների համար: 

6.       Առաքված ապրանքները ենթակա են վերադարձի կամ փոխարինման, համապատասխան գործընկեր կազմակերպությունների վերադարձի և փոխարինման մասին կանոնադրության։

7.       Գործընկեր կազմակերպությունների վերադարձի և փոխարինման մասին կանոնադրության մանրամասները պատվիրատուն կարող է ստանալ կազմակերպության օգնությամբ, կամ կապնվել գործընկեր կազմակերպությունների հետ։

8.       Կազմակերպությունը իրականացնում է կոնկրետ ապրանքի կամ ամբողջ պատվերի վերադարձի հայտը, կազմակերպության պատասխանատվության շրջանակներում նշված դրույթներից մեկի խախտման դեպքում։

9.       Պատվիրատուն կարող է չեղարկել պատվերը միայն միչև կազմակերպության կողմից պատվերի վերջնական հաստատումը, ինչից հետո պատվիրատուն այլևս հնարավորություն չունի չեղարկելու պատվերը և պարտավորվում է կրել պատասխանատվություն պատվերի համար և վճարել առաքված ապրանքի դիմաց։

10.   Պատվիրատուն պարտավորվում է իր անձնական ինֆորմացիան և պատվերի մասին ինֆորմացիան մուտքագրել առանց սխալների, հակառակ դեպում կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում առաքման ժամանակ տեղ գտած սխալների համար։

11.   Կազմակերպությունը պատասխանատվություն է կրում պատվիրատուի անձնական տվյալների գաղտնիության համար համաձայն ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի: 

12.   Կազմակերպությունը կարող է օգտագործել պատվիրատուների անձնական տվյալները շուկայագիտական հետազոտություններ կատարելու, պատվիրատուներին առաջարկներ ներկայացնելու և պատվիրատուի հետ հետադարձ կապն ապահովելու համար: 

13.   Կազմակերպությունը իրավունք է վերապահում, հրաժարվել պատվիրատուի կողմից տրված պատվերի իրականացումից, առանց որևէ բացատրություն ներկայացնելու և/կամ զգուշացնելու։

14.   Կազմակերպությունը իրավունք է վերապահում, սահմանափակել պատվիրատուի մուտքը Stomex.am կայք, առանց որևէ բացատրություն ներկայացնելու և/կամ զգուշացնելու։

15.   Stomex.am կայքում տեղակայված ինֆորմացիաները՝ գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող ապրանքները և գնացուցակները, ենթակա են պարբերաբար թարմանցման, սակայն կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում ինֆորմացիայի ուշ թարմացման կամ փոփոխությունների համար:

16.   Կազմակերպությունը իրավունք է վերապահում, կատարելու փոփոխություններ պայմաններ բաժնի բոլոր դրույթներում, առանց որևէ բացատրություն ներկայացնելու և/կամ զգուշացնելու։

17.   Stomex.am կայքի միջոցով պատվեր ձևակերպելով և համաձայնվելով վերը նշված դրույթների հետ, պատվիրատուն ընդունում է այս դրույթները որպես համաձայնագիր պատվիրատուի և կազմակերպության միջև։

18.   Պատվիրատուի և կազմակերպության կողմից ընդունված և հաստատված համաձայնագիրը հանդիսանում է հիմք դատարանում նեկայացնելու համար։


Եթե կան հարցեր, առաջարկներ, կամ խնդիրներ՝ խնդրում ենք կապվել մեզ հետ։